Բելգիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը The Times-ի հետ զրույցում նշել է, որ զարմացած է Ռոմելու Լուկակուի հանդեպ քննադատությունից, ով խաղում է «Ինտերի» կազմում:
«Դա զարմացնում է ինձ, քանի որ Ռոմելուն զարմանալի հատկություններ ունի: Նա ռմբարկու է, նրան չի կարելի քննադատել այն ամենում, ինչ նա չի անում:
Դա նույնն է`ասել, որ Դիեգո Մարադոնան «չի կարող գնդակը խլել», «չի կարող լավ պաշտպանվել ստանդարտ դիրքերում», «չի օգտագործում իր աջ ոտքը»: Ոչ ոք չի խոսի այն մասին, թե որքան հաճախ է Մարադոնան օգտագործել իր աջ ոտքը խաղի ընթացքում:
Ռոմելուն գոլահար է: Գոլեր խփելը իր գործն է, նա դա անում է ամենից լավ»,- ասել է Մարտինեսը: