«Բավարիայի» ղեկավարությանը բարկացրել է «Այնտրախտից» կրած 1:5 հաշվով պարտությունը:
Այս հանդիպումից հետո մյունխենյան ակումբը 2 խաղ ժամկետ է տրամադրել թիմի գլխավոր մարզիչ Նիկո Կովաչին, հայտնում է Bild-ը: Նշենք, որ այդ խաղերում Գերմանիայի չեմպիոնի մրցակիցներն են «Օլիմպիակոսը» և Դորտմունդի «Բորուսիան»:
Պարբերականը հայտնում է, որ «Բավարիայի» ղեկավարությունը արդեն նոր տարբերակներ է դիտարկում: Շրջանառվում է Մասիմիլիանո Ալեգրիի անունը:
Բունդեսլիգայի 10 տուրերից հետո «Բավարիան» 4-րդ հորիզոնականում է: