«Բարսելոնան» մտադիր չէ գլխավոր մարզիչ նշանակել Լորան Բլանին, հայտնում է AS-ը: Աղբյուրը հայտնում է, որ ֆրանսիացի մասնագետին թիմ հրավիրելը չի մտնում կատալոնական ակումբի ծրագրերի մեջ:
Այս պահին «Բարսելոնան» լիովին կենտրոնացած է Չեմպիոնների լիգայի՝ «Նապոլիի» դեմ պատասխան խաղի վրա: Ակումբի մարզական տնօրեն Էրիկ Աբիդալը նույնպես չի կապնվել Բլանի հետ:
Բլանը «Բարսելոնայի» կազմում խաղացել է 1996-ից 1997 թվականներին: Նա 2016-ին հեռացավ ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնից և այդ ժամանակվանից ի վեր չի գլխավորել որևէ ակումբ: