«Վալենսիան» մոտ ժամանակներս կարող է նոր գլխավոր մարզիչ ունենալ։
Ալբերտ Սելադեսի հեռացումից հետո «չղջիկները» դիտարկում են նոր մարզիչ ունենալու տարբերակներ։
Marca-ի փոխանցմամբ՝ ակումբը կարող է գլխավորել Խավի Գրասիան։ Վերջինս օրերս հաջող հանդիպումներ է ունեցել «Վալենսիայի» ղեկավար կազմի հետ։
Խավի Գրասիան նախկինում գլխավորել է «Ալմերիան», «Օսասունան», «Մալագան», Կազանի «Ռուբինը», անգլիական «Ուոթֆորդն» ու մի շարք այլ ակումբներ։