ATP-ն և WTA-ը հայտարարել են Չինաստանում աշնանային հատվածում նախատեսված թենիսի մրցաշարերի չեղարկման մասին։ Պատճառը Covid-19-ն է։
Չինաստանի սպորտի ղեկավարությունը որոշել է չեղարկել մինչև տարեվերջ սպորտային բոլոր միջոցառումները։
Այսպիսով սեպտեմբերից մինչև նոյեմբեր նախատեսված մի շարք մրցաշարեր չեղարկվել են։
- Չենդուի և Չժուհայի ATP 500 շարքի մրցաշարեր
- Պեկին ATP 500
- ATP Մասթերս Շանհայ
- WTA-ի միջազգային մրցաշարեր Նանչանում և Գուանչժուում
- WTA-ի մրցաշարեր Չժենչժոու, Ուհան, Պեկին
- Շենչժենի WTA-ի ամփոփիչ մրցաշար
- Չժուայի WTA-ի ամփոփիչ մրցաշար