Ա Սերիան իր պաշտոնական կայքում ներկայացրել է գնդակը, որը կօգտագործվի մյուս մրցաշրջանի խաղերում։
Իտալիայի առաջնությունում կգործածվի նոր Nike Flight գնդակ, որը օգտագործվելու է նաև ռուսական ու անգլիական լիգաներում։ Հիմնական գույնը սպիտակն է, բայց գնդակի վրա կան նաև կապույտ ու դեղին երանգներ։ Արտադրող ընկերության լոգոտիպը սպիտակ գույնով է, որն ընդգծված է կարմիրով։
Նշվում է, որ նոր տեխնոլոգիաների շնորհիվ գնդակի թռիչքի ուղին կբարելավվի, իսկ տուրբելենտությունը կնվազի 30%-ով։
