Իտալական Ա սերիայի 35-րդ տուրի շրջանակում Հռոմի «Ռոման» արտագնա խաղում 6-1 հաշվով ջախջախեց «Սպալին»:
Հայաստանի հավաքականի ավագ և առաջատար Հենրիխ Մխիթարյանին Ֆոնսեկան հանգստանալու հնարավորություն էր տվել: «Ռոմայից» դուբլ ձևակերպեց Բռունո Պերեսը, մեկական անգամ էլ աչքի ընկան Կալինիչը, Կառլես Պերեզն ու Կոլարովը: 90-րդ րոպեին տպավորիչ գոլի հեղինակ դարձավ Ձանիոլոն: Տանտերերից միակ գնդակը խփեց Կերին:
Այս հաղթանակից հետո «Ռոման» միավորների քանակը հասցրեց 61-ի ու 5-րդն է, իսկ «Սպալը» 19 միավորով վերջին տեղում է: