ՈՒԵՖԱ-ն որոշում է կայացրել եվրագավաթների 1/8-րդ եզրափակիչի պատասխան հանդիպումների անցկացման վայրերի վերաբերյալ։
Գերատեսչության կազմակերպչական կոմիտեն որոշել է, որ Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի պատասխան հանդիպումները կայանալու են համապատասխան թիմերի տնային մարզադաշտերում։
Միայն «Ինտեր» — «Խետաֆե» և «Սևիլիա» — «Ռոմա» հանդիպումները կկայանան Գերմանիայում, քանի որ առաջին խաղերը հետաձգվել էին։