Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Էմերսոնը ցանկանում է հեռանալ ակումբից, ինչի մասին արդեն տեղեկացրել է «Չելսիի» ղեկավարությանը: Այս մասին տեղեկացնում է հայտնի լրագրող Նիկոլո Սկիրան:
Էմերսոնը ցանկանում է վերադառնալ Ա Սերիա, որպեսզի ավելի մեծ հնարավորություն ունենա խաղալ Իտալիայի հավաքականում:
«Չելսին» 25 միլիոն եվրո է պահանջում իր պաշտպանի համար:
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Էմերսոնը անցկացրել է 19 հանդիպում ու դարձել ՝ 1 գոլի հեղինակ: