Բաթումիում շարունակվում է շախմատի Եվրոպայի 2019 թվականի թիմային առաջնությունը:
8-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականի մրցակիցը Ռուսաստանի ընտրանին էր:
Դիմակայությունն ավարտվեց 2:2 հաշվով:
Աննա Սարգսյանը հաղթել է Վալենտինա Գունինային, Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանն իրենց պարտիաները ոչ-ոքի են ավարտել, իսկ Սիրանուշ Ղուկասյանը պարտվել է:
8 տուրից հետո Հայաստանի կանանց ընտրանին 4-րդ հորիզոնականում է: