«Լոկոմոտիվի» նախկին գլխավոր մարզիչ Յուրի Սյոմինը վստահ է, որ թիմի կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը իր խաղամակարդակով բոլորովին չի զիջում եվրոպական երիտասարդ աստղերին:
«Ոչ ոք ինձ հետ կապ չի հաստատել Միրանչուկի տրանսֆերի վերաբերյալ: Նա կարող է խաղալ ցանկացած եվրոպական թիմում, և դրա գինը ավելի բարձր է, քան նշվում է: Նա իր խաղամակարդակով չի զիջում «Բայերի» ֆուտբոլիստ Հավերցին:
«Յուվենտուսի» դեմ խաղից հետո այլ խաղացողի կվերցնեին եվրոպական գրանդները, բայց դա նրա դեպքում տեղի չունեցավ: Ես չգիտեմ, թե ում մեղքն է դա», — ասել է Սյոմինը Match Premier հեռուստաալիքի եթերում: