«Ալաշկերտի» հարձակվող Ալեքսանդր Գլիշիչն իր թիմի 4-րդ գնդակն է ուղարկել «Լոռիի» դարպասը՝ ԲԽ-ի առաջնության նախավերջին տուրի տնային խաղում:
27-ամյա բոսնիացի ֆուտբոլիստը 69-րդ րոպեին է գրավել մրցակցի դարպասն ու դուբլ ձևակերպել:
Հիշեցնենք՝ հանդիպան հաշիվը խաղի արդեն 4-րդ րոպեին բացել էին «Լոռիի» ֆուտբոլիստները. Ուգոչուկվու Իվուն էր գրավել երևանյան թիմի դարպասն ու առաջ մղել վանաձորյան թիմին: Այնուհետև՝ 11-րդ րոպեին, Տիագո Գալվաոն տուգանայինից կատարած հարվածով կարողացել էր գրավել «Լոռիի» դարպասն ու հավասարեցրել խաղի հաշիվը: Թիմերն այդպես էլ գնացել էին ընդմիջման:
Իսկ երկրորդ կեսի մեկնարկում՝ 48-րդ և 49-րդ րոպեներին «Ալաշկերտի» ֆուտբոլիստներ Պապե Կամարան և Ալեքսանդր Գլիշիչը մեկական անգամ աչքի էին ընկել՝ հաշիվը դարձնելով 3-1: