«Յուվենտուսը» «Տոտենհեմին» առաջարկել է կիսապաշտպանների փոխանակում կատարել: Այդ մասին հայտնում է Football-italia-ն։
Ըստ աղբյուրի, իտալական ակումբը ցանկանում էր ֆուտբոլիստների փոխանակման գործարք իրականացնել, որի արդյունքում Աարոն Ռեմսին կմեկներ Լոնդոն: Հակառակ ուղղությամբ պետք էր գար Տանգի Նսոմբելեն:
Նշվում է, որ առաջարկն արվել է Արտուր Ռամոսի տեղափոխությունից հետո: Սակայն «Տոտենհեմը» մերժել է այդ առաջարկը: Պատճառն ուելսցի կիսապաշտպանի բարձր աշխատավարձն էր: