«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը կարող է փոխել ակումբային գրանցումը այս ամառ:
«Արսենալը» և «Ինտերը» հետաքրքրություն են ցուցաբերում 29-ամյա ֆրանսիացու նկատմամբ: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ ֆուտբոլիստը դժգոհ է կատալոնական թիմում իր նկատմամբ վերաբերմունքից: Այս մրցաշրջանում նա իր ակտիվում ունի 32 հանդիպում Լա լիգայի շրջանակում, 8 գոլ և 4 գոլային փոխանցում:
Ավելի վաղ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը Լա Լիգայի 33-րդ տուրի՝ «Աթլետիկոյի» հետ խաղից հետո (2-2) խոսել է թիմի ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանին քիչ խաղաժամանակ տրամադրելու մասին: