«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը Լա Լիգայի 33-րդ տուրի՝ «Աթլետիկոյի» հետ խաղից հետո (2-2) խոսել է թիմի ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանին քիչ խաղաժամանակ տրամադրելու մասին:
Վերջին անգամ Գրիզմանը «Բարսելոնայի» կազմում լիարժեք հանդիպում անցկացրել է հունիսի 16-ին, երբ կատալոնական ակումբը խաղում էր «Լեգանեսի» դեմ (2-0): Դրանից հետո Գրիզմանը 14 րոպե է խաղացել «Սևիլիայի» դեմ (0-0), 65 րոպե՝ «Ատլետիկի» (1:0) և 10 րոպե՝ «Սելթայի» դեմ (2:2): «Աթլետիկոյի» դեմ երեկ կայացած խաղում ֆրանսիացին դաշտ է դուրս եկել միայն 90-րդ րոպեին.
«Կխոսեմ Գրիզմանի հետ: Ներողություն չեմ խնդրի նրանից, բայց հասկանում եմ, որ նա իրեն կարող է վատ զգալ: Ես ևս ցավում եմ Գրիզմանի համար, քանի որ նա հիանալի պրոֆեսիոնալ ու հրաշալի մարդ է:
Ռիկի Պուչը լավ աշխատեց: Սուարեսին պետք է միշտ դաշտում պահել, Մեսսիին՝ ևս: Հեշտ չէ Գրիզմանի համար տեղ գտնելը՝ առանց թիմն ապակայունացնելու»,- ասել է Սետյենը:
Mundo Deportivo-ի տեղեկություններով, այսօր առավոտյան Սետյենի ու Գրիզմանի միջև առանձնազրույց է տեղի ունեցել թիմի մարզման ժամանակ:
Ընթացիկ մրցաշրջանում Գրիզմանը «Բարսելոնայի» կազմում Լա Լիգայի 32 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: