Իսպանիայի Լա լիգայի 36-րդ տուրի շրջանակում «Վալյադոլիդի» դեմ խաղում «Բարսելոնայի» կիսապաշտպան Անտուան Գրիզմանը վնասվածք է ստացել:
Գրիզմանին խաղի ընթացքում փոխարինել է Սուարեսը: Այժմ ֆրանսիացին պետք է բժշկական հետազոտություն անցնի, բայց իսպանական լրատվամիջոցները պնդում են, որ Գրիզմանը բաց կթողնի մրցաշրջանի վերջին հատվածը:
Լա լիգայի վերջին 2 տուրում «Բարսան» կմրցի «Օսասունայի» ու «Ալավեսի» հետ:
«Բարսելոնան» այս պահին Պրիմերայի երկրորդ հորիզոնականում է: Կատալոնական ակումբն այս պահին «Ռեալին» զիջում է 1 միավորով, սակայն Արքայական թիմը մեկ խաղ պակաս է անցկացրել: