«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենի ապագան կատալոնական ակումբում անորոշ է։
Ինչպես հաղորդում է Marca-ն՝ խաղացողները նրան չեն աջակցում։ Սետյենի օգնական Էդեր Սարաբիի պահվածքը հեռավորություն է առաջացրել մարզչական շտաբի ու խաղացողների միջև։
Սետյենի ապագան թիմում հարցականի տակ է ու կարող է մոտ օրերս որոշվել։ Այն ամբողջովին կախված է չեմպիոնական մրցավազքից։
Հիմա «Բարսելոնան» 70 միավորով Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում է։ «Ռեալը» գլխավորում է աղյուսակն ու կատալոնացիներից առաջ է մեկ միավորով ու մեկ խաղ քիչ է անցկացրել։