«Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն մեկնաբանել է թիմի նախկին ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի՝ «Բարսելոնայում» բավականաչափ խաղաժամանակ չստանալու փաստը։
«Մենք Գրիզմանի հետ ընկերական հարաբերություններ ունեինք, նա լավ տղա ու գերազանց ֆուտբոլիստ է։ Բոլորն են վերելքներ ու վայրէջքներ ունենում։ Ենթադրում եմ, որ Անտուանի մոտ դեռ ամեն ինչ հարթ չի ընթանում «Բարսելոնայում», բայց վստահ եմ, որ նա ցույց կտա իրեն ու կհասցնի թիմի հետ, որովհետև Գրիզմանը մեծ խաղացող է»,-ասել է Սերեսոն Onda Cero ռադիոկայանին տված հարցազրույցում։
«Ատլետիկոյի» հետ խաղում (2-2) Գրիզմանը դաշտ դուրս եկավ 90-րդ րոպեին։ Դրանից առա ֆրանսիացին 10 րոպե խաղացել էր «Սելտայի» դեմ (2-2): Իսպանական Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում Գրիզմանը մասնակցել է 32 խաղի, խփել 8 գոլ ու դարձել 5 արդյունավետ փոխանցման հեղինակ։