«Տոտենհեմը» մտադիր է պայմանագիր ստորագրել «Ռեալի» հարձակվող Լուկաս Վասկեսի հետ:
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստով հետաքրքրված է անձամբ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, ով աշխատել է ֆուտբոլիստի հետ «Ռեալում»:
Մադրիդյան թիմը հարձակվողին գնահատում է մոտ 22 միլիոն ֆունտ ստերլինգ: Ըստ բրիտանական լրատվամիջոցների, գինը կարող է իջնել մինչև 16 միլիոն ֆունտի:
Նշելու ենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Տոտենհեմը» նախատեսում է թիմ հրավիրել «Նապոլիի» հարձակվող Արկադիուշ Միլիկին: