«Ռեալը» նախապատրաստվում է Իսպանիայի Պրիմերայի 33-րդ տուրի «Խետաֆեի» դեմ խաղին։
Այսօր կայացած մարզմանը ընդհանուր խմբի հետ են աշխատել նաև վնասվածքներից նոր ապաքինված Լուկա Յովիչն ու Լուկաս Վասկեսը։
Cope-ի փոխանցմամբ՝ նրանք ամենայն հավանականությամբ կհայտավորվեն «Խետաֆեի» դեմ խաղին ու պատրաստ կլինեն նաև դաշտ դուրս գալուն։
«Ռեալ Մադրիդ» – «Խետաֆե» հանդիպումը կկայանա հուլիսի 2-ին՝ 23։55-ին։