«Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսը վնասվածք ունի։ Իսպանացին 28-րդ տուրի «Էյբարի» դեմ հանդիպումը հենց այդ պատճառով էր բաց թողնում։
Երկուշաբթի «արքայական» ակումբի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել՝ հաստատելով Վասկեսի մոտ վնասվածքի առկայությունը։ Իսպանացի ֆուտբոլիստը աջ ոտքի մկանային վնասվածք ունի։
Marca-ի փոխանցմամբ՝ Վասկեսի ապաքինման համար կպահանջվի երկու շաբաթ։
«Ռեալը» հինգշաբթի ուժերն է չափելու «Վալենսիայի» հետ։