«Ռեալի» հարձակվող Լուկաս Վասկեսը խոսել է Լա Լիգայի վերջին տուրի՝ «Լեգանեսի» դեմ խաղում գրանցված 2-2 հաշվի մասին։
«Գիտեինք, որ բարդ խաղ է լինելու։ Մրցակիցը Լա Լիգայում տեղի համար էր պայքարում, այնպես որ հեշտ լինել չէր կարող։ Լավ տրամադրություն ունենք։ Մրցաշրջանի վերսկսումից հետո 10 հաղթանակ ենք ունեցել ու միայն մեկ ոչ-ոքի։ Նպատակը տիտղոս նվաճելն էր, մենք հասանք դրան ու ուրախ ենք։
Մեկ շաբաթ ունենք վերալիցքավորվելու համար։ Հետո կմտածենք, թե ինչպես հաղթել «Մանչեսթեր Սիթիին» ու առաջ գնալ Չեմպիոնների լիգայում։ Անհամբերությամբ կսպասենք այնտեղ խաղալու հնարավորությանը»,- Վասկեսի խոսքերն է փոխանցում մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը։