Լոնդոնի «Չելսիի» և «Արսենալի» նախկին դարպասապահ Պետեր Չեխը կարծում է, որ ԱՊԼ-ն տարիների ընթացքում ավելի մրցակցային է դարձել, հաղորդում է Mirror-ը:
«2004-ին, երբ ես հայտնվեցի այստեղ, ԱՊԼ-ն այսքան ուժեղ չէր: 12 թիմեր հավասար ներուժ ունեին, իսկ մնացած 8-ը շատ թույլ էին:
2008 թվականից սկսած, ԱՊԼ-ում մեծ ներդրումներ կատարվեցին և ուժեղ ֆուտբոլիստները սկսեցին համալրել ոչ միայն թոփ ակումբները:
Այս առաջնությունը տարիների ընթացքում ավելի մրցակցային և դիտարժան է դառնում»,- ասել է Չեխը: