Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը խոսել է իր ապագայի մասին։
«Ներկայով եմ ապրում։ Նոր եմ տեղափոխվել «Դորտմունդ» ու չեմ մտածում ակումբս փոխելու մասին»,- ասել է Հոլանդը WAZ-ի հետ զրույցում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ անընդհատ տեղեկություն էր տարածվում այն մասին, որ Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է 19-ամյա հարձակվողով։
Այս մրցաշրջանում Հոլանդը Բունդեսլիգայում 14 խաղ է անցկացրել «Բորուսիայի» կազմում, խփել 13 գոլ ու դարձել 3 փոխանցման հեղինակ։ Նա գերմանական ակումբ էր տեղափոխվել ձմռանը։