«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի հաձակվող Մարկուս Ռեշֆորդը դարձել է Roc Nation Sports սպորտային գործակալության հաճախորդը, որը պատկանում է հանրահայտ ամերիկացի ռեփեր Jay-Z-ին։
«Սա դեռսկիզբն է: Բարի գալուստ ընտանիք, Մարկուս Ռեշֆորդ: Մենք հպարտանում ենք այն բանի համար, ինչին հասել եք ոլորտի սահմաններից դուրս, և մենք հուսով ենք, որ կշարունակենք ազդեցություն ունենալ հասարակության վրա», — Twitter-ում գրել է Roc Nation Sports-ը:
Հիշեցնենք, որ Roc Nation Sports գործակալության հաճախորդն է նաև Ռեշֆորդի «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին թիմակից Ռոմելու Լուկակն է: Ներկայումս բելգիացին «Ինտերի» խաղացող է։