Corriere dello Sport-ը պնդում է, որ գործարար Դեն Ֆրիդկինը կրկին հետաքրքրություն է ցուցաբերում «Ռոմայի» նկատմամբ:
Միլիարդատերը պատրաստ է մոտ օրերս ձեռք բերել իտալական ակումբը: Ֆրեդկինը հռոմեական ակումբին առաջարկում է 575 միլիոն եվրո: Հիշեցնենք, որ ձմռանը գործարքն արդեն մոտ էր ավարտին, բայց կորոնավիրուսային պանդեմիան ազդել էր բանակցությունների արդյունքի վրա:
Ավելի վաղ Mirror-ը հայտնել էր, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի կողմից «Նյուքասլը» գնելու գործարքը կարող է խափանվել:
«Ռոմայի» նախագահ Ջեյմս Պալոտտան կապ է հաստատել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ՝ հռոմեական ակումբը ձեռք բերելու համար: Դրա համար Պալոտան օգտագործել է ամենամեծ ներդրումային հիմնադրամի՝ Goldman Sachs ծառայությունները: