«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը մեկնաբանել է «Ռեալի»՝ երեկվա խաղում տարած հաղթանակը.
«Կան բաներ, որոնք մենք չենք կարող ղեկավարել, որոնք մեզնից կախված չեն: Բոլորն էլ տեսան, թե ինչ տեղի ունեցավ երեկ: Դրվագների վերաբերյալ ամեն մեկն իր մոտեցումը կարող է ունենալ, այդ իսկ պատճառով, մեզ մնում է միայն հաղթել: Նախորդ 3 խաղից երկուսում հաղթել ենք, մեկում՝ խաղացել ոչ-ոքի: Խփել ենք 6 գնդակ, իսկ սեփական դարպասն անառիկ ենք պահել:
VAR-ը գործիք է, որը կոչված է խաղն ավելի լավը դարձնելու, սակայն այն պետք է ճիշտ օգտագործել: Եթե կարծիքները դրվագի վերաբերյալ չեն համընկնում, ուրեմն, ինչ-որ բան սխալ է:
Ամենասկզբում ես ասացի, որ պետք է բոլոր խաղերում հաղթել ՝ չեմպիոն դառնալու համար: 8 խաղ դեռ ունենք, այս պահին լրացուցիչ արդյունքներով հետ ենք ու պետք է հաղթենք մնացած բոլոր խաղերում»,-ասել է Սետյենը: