Անգլիական «Բարնլիի» դարպասապահ Ջո Հարտը կլքի ակումբը, տեղեկացնում է Daily Mail-ը:
33-ամյա դարպասապահի պայմանագիրը ավարտվում է հունիսի 30-ին և կողմերը մտադիր չեն երկարաձգել այն:
Հիշեցնենք, որ Հարտն ընդամենը 2 հանդիպում է անցկացրել ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում:
Հավելենք, որ թիմի մյուս ֆուտբոլիստը ՝ Ահարոն Լենոնը նույնպես լքելու է «Բարնլին»: