Հունիսի 18-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադահլիճում, կայացել է Ֆուտզալ լիգա VBET գավաթի խաղարկության երկրորդ կիսաեզրափակիչը։
«Էկո Վիլլը» 11:9 հաշվով հաղթել է «Ջոկերին» և նվաճել եզրափակչի ուղեգիր։ Այսպիսով, եզրափակչում կմրցեն Հայաստանի գործող չեմպիեն «Լեոն» և «Էկո Վիլլը»:
Հունիսի 17-ին կիսաեզրափակչի առաջին խաղում «Լեոն» 7։5 հաշվով հաղթել էր ՀՊՏՀ-ին և նվաճել եզրափակչի ուղեգիր։