«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնն ապաքինվել է վնասվածքից: «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ անգլիացին ամբողջությամբ ապաքինվել է ու «Յունայթեդի» դեմ խաղին դաշտ դուրս կգա մեկնարկային րոպեներից:
Անգլիացին դաշտ դուրս չի եկել հունվարի 1-ից: Քեյնը վնասվածք էր ստացել «Սաութհեմփթոնի» դեմ խաղի ընթացքում: Պորտուգալացի մասնագետը նաև հայտնել է, որ դեռ պարզ չէ, թե քանի րոպե կարող է խաղալ հարձակվողը:
«Տոտենհեմ»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կկայանա վաղը՝ հունվարի 19-ին: