«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անգլիական Պրեմիեր-լիգայի 30-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կայանալիք խաղից առաջ նշել է, որ թիմի հարձակվող Հարի Քեյնը պատրաստ է այդ խաղում դաշտ դուրս գալ մեկնարկային րոպեներից.
«Քեյնը, Սոնը և Սիսոկոն վերականգնվել են, նրանք պատրաստ են խաղալ: Քեյնն ավելի քան 6 ամիս ֆուտբոլ չի խաղացել, բայց հիմա նա լավ է աշխատում: Ոչ մի խնդիր չկա, նա պատրաստ է դուրս գալ մեկնարկային կազմում:
Արդյոք Քեյնը կկարողանա՞ դաշտում 90, 80, 70 րոպե անցկացնել: Միայն խաղը ցույց կտա: Ինչ վերաբերում է Հարիի մարզավիճակին, այդ մասին ավելի լավ է նրան հարցնեք: Նա արդյունավետ է մարզումներին, ձգտում է խաղալ: Նա հիանալի պրոֆեսիոնալ է»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում Goal.com-ը:
Անգլիայի առաջնության 30-րդ տուրի՝ «Տոտենհեմ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա Լոնդոնում վաղը՝ հունիսի 19-ին: