«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Արսենալի» նկատմամբ տարած հաղթանակը (3-0):
«Հանդիպան սկիզբը շատ ակտիվ էր: Բոլորը պայքարում էին գնդակի համար: Մենք առիթ ունեցանք և կարևոր էր գոլ խփել ընդմիջումից առաջ:
Ես գոհ եմ թիմի խաղից: Ես տեսնում եմ, որ թիմը լավ մարզավիճակում է, և սա շատ լավ է հաջորդ խաղերին ընդառաջ»,- մեջբերում է Գվարդիոլային BBC-ին:
Գվարդիոլան «Արսենալի» դեմ խաղից հետո խոսել էր նաև ռասիզմի դեմ պայքարի մասին։