«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան «Արսենալի» դեմ խաղից հետո խոսել է ռասիզմի դեմ պայքարի մասին.
«Մենք պետք է մուգ մաշկ ունեցողներից ներողություն խնդրենք նրա համար, թե ինչպես ենք վերաբերվել իրենց վերջին 400 տարվա ընթացքում: Ես ամաչում եմ դրա համար: Մենք պետք է միլիոնավոր մեղանչական նամակներ ուղարկենք նրանց: Ես ամաչում եմ, երբ հասկանում եմ, թե մարդիկ ինչպես են վարվել նրանց հետ: Ինչպե՞ս մարդը կարող է կարծել, թե նրանք տարբերվում են մյուսներից:
Բոլոր ակցիաներն այս պահին կարևոր են: Նրանք պետք է հասկանան, որ մեզնից մեկն են: Մենք շատ ու շատ բաներ պետք է անենք նրանց համար. բաներ, որոնք այսքան ժամանակ չենք արել»,-ասել է Գվարդիոլան:
Հիշեցնենք, որ «Արսենալի» դեմ խաղին «Սիթի» խաղացողները մասնակցեցին «Black lives matter» մարզաշապիկներով: