Փարիզում շարունակվում է ATP-ի Մասթերս-1000 շարքի մրցաշարը։ Այսօր կավարտվեն 1/16 եզրափակչի խաղերը։
Բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը վստահ հաղթանակ է տարել Դավիդ Գոֆենի նկատմամբ։ US Open-2019-ի կիսաեզրափակչի մասնակիցը երկու սեթում 7-5, 6-3 հաշվով առավելության է հասել բելգիացի թենիսիստի նկատմամբ։
Ստեֆանոս Ցիցիպասը երկու սեթում հաղթել է ամերիկացի Թեյլոր Ֆրիցին։ Գրանցվել է 7-6(3), 6-3 հաշիվը։ Պայքարից դուրս է մնացել մեկ այլ ամերիկացի թենիսիստ ևս։ Ջոն Իզները երկու սեթում անակնկալ պարտություն է կրել Քրիստիան Գարինից։ Երկու սեթերն էլ ավարտվել են թայ-բրեյքով։
Երեկոյան պայքարի մեջ կմտնեն Նովակ Ջոկովիչը և Ռաֆայել Նադալը։