Աշխարհի հինգերորդ ռակետ, ամերիկացի թենիսիստ Թեյլոր Ֆրիցը դուրս եկավ ATP 2024 թվականի Ամփոփիչ մրցաշարի եզրափակիչ։
Կիսաեզրափակիչում նա հաղթեց աշխարհի երկրորդ ռակետ, գերմանացի թենիսիստ Ալեքսանդր Զվերևին։ 6;3, 3:6, 7:6 (7:3):
Հանդիպումը տևել է 2 ժամ 22 րոպե։
Եզրափակիչի մյուս մասնակիցը կորոշվի Յանիկ Սիներ — Կասպեր Ռուդ հանդիպմանը։
Մրցաշարի գործող չեմպիոնը «Մեծ սաղավարտի» 24-ակի չեմպիոն, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն է։ Անցած տարվա եզրափակիչում նա երկու սեթում հաղթեց Յանիկ Սիներին։