«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգը թվիթերյան իր էջում ռասիզմի դեմ տեսանյութով է կիսվել։
«Հոգնել ենք նրանից, որ ոչ ոք չի լսում։ Հոգնել ենք օգնություն աղերսելուց։ Հոգնել ենք խտրականությունից։ Հոգնել ենք բողոքի ակցիաներից։ Հոգնել ենք սոցիալական հավասարություն պահանջելուց։ Հոգնել ենք սոցիալական ինտեգրացիա պահանջելուց։ Հոգնել ենք դադարներ, ավելի լավ հասարակություն, ավելի լավ կյանք խնդրելուց։ Հոգնել ենք սևամորթերի մահերից։ Հոգնել ենք «Իսկ ի՞նչ կլիներ, եթե ես քնեի, ինչպես Ջորջ Ֆլոյդը» հարցը տալուց։ Մենք հոգնել ենք»,-տեսանյութում ասում են Ջեյդոն Սանչոն, Կևին դե Բրյունեն, Ռահիմ Ստերլինգը, Վենսան Կոմպանին, Ջորդան Հենդերսոնը, Լյուսի Բրոնզը, Գաել Կլիշին, Դավիդ Ալաբան, Ալեքս Օքսլեյդ-Չեմբեռլենը, Գարի Լինեկերը։
#TimeForChange pic.twitter.com/6hieFrFnbB
— Raheem Sterling (@sterling7) June 16, 2020
«Երբեք չեմ հոգնի սևամորթ լինելուց»,- ավելացրել է Ստերլինգը։