Marca-ի՝ մրցավարության գծով փորձագետ Խուան Անդուհար Օլիվերը մեկնաբանել է Պրիմերայի 29-րդ տուրի՝ «Բարսելոնայի» հետ խաղում «Լեգանեսի» դարպասին նշանակված 11-մետրանոցի դրվագը։
Դրվագը տեղի էր ունեցել երկրորդ կեսի միջնամասում։ Մրցավարը կարծել էր, որ հյուրերի խաղացողը խախտել է կանոնները Լիոնել Մեսսիի հետ պայքարում։ Արգենտինացին ինքը իրացրեց 11-մետրանոց հարվածը։
«Դա 11-մետրանոց չէր։ Կոնտակտ կար, բայց դա բավական չէր։ Մրցակիցը խախտեց կանոնները Մեսսիի նկատմամբ տուգանայինի սահմաններից դուրս, բայց դրա ներսում կոնտակը թեթև էր։ VAR-ը չուղղեց որոշումը, որովհետև կոնտակտ կար, բայց դա 1-մետրանոց չէր»,- Օլիվերի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Հիշեցնենք, որ կապտառնագույնները հաղթեցին 2-0 հաշվով։