Փարիզում շարունակվում է տարվա վերջին Մասթերսը։ 1/16 եզրափակչի իրենց հանդիպումներն են անցկացրել Դոմինիկ Տիմն ու Ֆաբիո Ֆոնինին։
Իտալացի թենիսիստը երեք սեթում պարտվել է Դենիս Շապովալովին։ Կանադացին առավելության է հասել 3-6, 6-3, 6-3 հաշվով և դուրս է եկել 1/8 եզրափակիչ, որտեղ մրցելու է Ալեքսանդր Զվերևի հետ, ով երեկ ուշ երեկոյան հաղթել էր Ֆերնանդո Վերդասկոյին։
Դոմինիկ Տիմը ևս նվաճել է 1/8 եզրափակչի ուղեգիր։ Ավստրիացի թենիսիստը 7-6(5), 5-7, 6-4 հաշվով հաղթել է Միլոշ Ռաոնիչին։ Տիմի հաջորդ մրցակիցը լինելու է Դավիդ Գոֆեն – Գրիգոր Դիմիտրով զույգի հաղթողը։
Այսօր պայքարի մեջ են մտնելու նաև Նովակ Ջոկովիչը և Ռաֆայել Նադալը։