Տոկիոյի Օլիմպիական խաղերի ժամկետները կրկին կարող են փսխվել՝ կորոնավիրուսի երկրորդ և երրորդ ալիքների դեպքում: Այս մասին հայտարարել է Խաղերի կազմկոմիտեի անդամ Հարույուկի Տակահաշին, ում խոսքերն է մեջբերում Nikkan Sports News-ը:
Ըստ Տակահաշիի, կազմկոմիտեն ձգտում է անցկացնել Օլիմպիական խաղերը 2021 թ.-ին։ Բայց եթե կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը կրկին թույլ չտա խաղարկել օլիմպիական մեդալները, մրցույթը կարող է կրկին հետաձգվել: Ֆունկցիոնալ գործիչն ասել է, որ եթե Խաղերը չեղյալ հայտարարվեն, ապա․ «ճապոնական և համաշխարհային տնտեսությունները լուրջ տուժելու են»:
Միջազգային Օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) որոշում է կայացրել հետաձգել Օլիմպիական խաղերը կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Խաղերը Տոկիոյում պետք է անցկացվեին այս տարվա հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: Մրցույթի նոր ամսաթվերն են`2021 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը:
Մայիսի վերջին ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը հայտարարեց, որ Տոկիոյում խաղերը կարող են չեղարկվել, եթե դրանք չկայանան 2021 թվականին: Բախը նշել է Օլիմպիական խաղերի անընդհատ տեղափոխության անհնարինությունը: «Դուք չեք կարող ամեն տարի վերակազմել միջազգային ֆեդերացիաների մրցութային օրացույցը: Մարզիկներին ստաբիլություն է պետք», – ասել էր նա: