Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին մտադիր չէ լքել ակումբը, տեղեկացնում է Gazzetta dello sport-ը:
Նրա հրաժարագինը կազմում է 30 միլիոն եվրո, սակայն, իտալացին ուզում է մնալ «Ռոմայում»:
Նախկինում նշվում էր, որ Պելեգրինին հետաքրքրել է «Էվերտոնին» և ՊՍԺ-ին:
Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում Պելեգրինին անցկացրել է 18 հանդիպում ու դարձել է 9 գոլային փոխանցման հեղինակ: