Թուրինի «Յուվենտուսի» ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմսին կարող է հայտնվել «Տոտենհեմում», տեղեկացնում է Calciomercato-ն:
29-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է այն խաղաժամանակից, որը ստանում է իտալական ակումբում:
Ուելսցու տրանսֆերային արժեքը կազմում է 28 միլիոն եվրո:
Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 24 հանդիպման ու դարձել ՝ 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: