Ֆրանսիական ՊՍԺ-ն այլևս հետաքրքրված չէ «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիի ծառայություններով, տեղեկացնում է La Parisien-ը:
Նշվում է, որ փարիզյան ակումբը պատրաստ չէ 100 միլիոն եվրո վճարել պաշտպանի համար:
Նրանք կարծում են, որ Տիագո Սիլվայի փոխարինողը համարվող Կուլիբալին չափազանց թանկ արժե:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կուլիբալիին գնելու հավանական թեկնածու է համարվում «Մանչեսթեր Յունայթեդը»։