«Բենեվենտոյի» գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին խոստովանել է, որ մի փոքր զայրացած է Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի վրա՝ իրենց գերաարդյունավետ լինելու համար:
«Ես միշտ օգտագործում եմ Ռոնալդուի օրինակը հանդերձարանում է: Դա այն պատճառով, որ ես գիտեմ, թե ինչպես է նա մարզում:
Բայց ես մի փոքր զայրացած եմ նրա և Մեսսիի վրա: Նրանց պատճառով թվում է, որ Ռաուլը և ես շատ քիչ գոլեր ենք խփել»,- մեջբերում է Ինձագիին Football-italia-ն:
Նշենք, որ Ինձագիի գլխավորությամբ «Բենեվենտոն» վստահորեն գլխավորում է Բ Սերիայի մրցաշարային աղյուսակը և շատ մոտ է հաջորդ մրցաշրջանում կրկին Ա Սերիա վերադառնալուն։