Իտալական «Յուվենտուսի» կիսապաշտպան Ահարոն Ռեմսին խոսել է իտալական ֆուտբոլի մասին, տեղեկացնում է Football-Italia-ն:
«Իտալական ֆուտբոլը տակտիկապես շատ զարգացած է: Ա Սերիան բավական փակ առաջնություն է: Նույնը չեմ կարող ասել ԱՊԼ-ի մասին:
Իտալիայում խաղալը չափազանց հետաքրքիր է,սակայն, սա ամեն մեկի բանը չէ»,- ասել է Ռեմսին:
Հիշացնենք, որ Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում Ռեմսին անցկացրել է 15 հանդիպում ու դարձել ՝ 3 գոլի հեղինակ: