«Բորուսիա» Դորտմունդի սպորտային տնօրեն Միխայել Ցորկը հայտնել է, որ վարձակալությամբ ակումբում հանդես եկող Աշրաֆ Հակիմին վերադառնում է «Ռեալ Մադրիդ»։
«Աշրաֆի իրավիճակը պարզ է։ Նա վերադառնում է Իսպանիա այս ամառ։ Սակայն մենք հետաքրքրված ենք նրան մեր թիմում պահելով նաև մյուս մրցաշրջանում»,-ասել է Ցորկը։
Ավելի վաղ Աշրաֆ Հակիմիի գործակալը ևս հաստատել էր, որ մարոկացի ֆուտբոլիստը վերադառնում է Մադրիդ։
Աշրաֆը «Բորուսիայում» խաղում է 2018 թվականից։