Իտալական «Մոնցայի» սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին խոստովանել է, որ փորձել է իր ակումբ հրավիրել «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչին ու «Միլանի» նախկին կիսապաշտպան Կակային.
«Նրանք մեր գլխավոր նպատակներն էին, սակայն ոչ ֆուտբոլային պատճառներով ստիպված եղանք հրաժարվել մեր պլանից: Վերադառնա՞լ այդ մտքին: Երբեք մի ասա երբեք»,-ասել է Բեռլուսկոնին:
Այս մրցաշրջանում պատմության մեջ առաջին անգամ «Մոնցան» առաջին անգամ բարձրացել է իտալական ուժեղությամբ երկրորդ դիվիզիոն: