«Միլանի» նախկին սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին խոսել է այն մասին, թե ինչ է պետք անել, որպեսզի ակումբը վերադառնա նախկին փառքին: Ավելի վաղ իտալական ակումբի գործադիր տնօրեն Իվան Գազիդիսը հայտարարել էր, որ առանց Elliot Management ընկերության ներդրումների՝ «Միլանը» կարող էր հայտնվել B սերիայում:
«Կան այնպիսի բաներ, որոնք կարող ես արտաբերել միայն այն բանից հետո, երբ մտնում ես զուգարան ու դուռը փակում քո հետևից:
Եթե խոսենք այն մասին, թե ինչպես «Միլանը» վերադարձնել երբեմնի փառքին, ախա այստեղ ամեն ինչ միաժամանակ հեշտ է ու բարդ. վերադարձնել թիմը Սիլվիո Բեռլուսկոնիին», – Բեռլուսկոնիի խոսքերն է մեջբերել Football Italia-ն:
Հիշեցնենք՝ Բեռլուսկոնին «Միլանի» սեփականատերն էր 1986-ից 2016 թվականներին:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում 7 տուրերից հետո «Միլանը» 10-րդ հորիզոնականում է վաստակած 9 միավորով: