«Լիվերպուլի» կիսապաշտպան Ադամ Լալանան, ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի ավարտին կհեռանա ակումբից: Այս մասին տեղեկացնում է մերսիսայդյան ակումբի կայքը:
32-ամյա անգլիացին երկու ամսով՝ մինչև մրցաշրջանի ավարտը, երկարաձգել է պայմանագիրը մերսիսայդյան ակումբի հետ: Ընդ որում, ըստ The Telegraph-ի, իջեցված աշխատավարձով:
Պայմանագրի ավարտից հետո Լալանան կհեռանա «Լիվերպուլից»: Նա այնտեղ վեց տարի անցկացրեց: