Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրի՝ «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա» խաղում հաշիվն արդեն 1-2 է՝ հօգուտ հյուրերի:
«Ալաշկերտի» ֆուտբոլիստ Ալեքսանդր Գլիշիչը երկրորդ կեսում՝ 59-րդ րոպեին, հիանալի հարվածով կարողացել է գրավել դարպասն ու հավասարեցնել հաշիվը: Սակայնմ ոտ 7 րոպե անց «Արարատ-Արմենիան» 11-մետրանոցի իրավունք է վաստակել, որն անվրեպ է իրացրել Մաիլսոն Լիման ու դարձյալ առաջ մղել իր թիմին:
Հիշեցնենք՝ ավելի վաղ՝ խաղի 11-րդ րոպեին, «Արարատ-Արմենիայի» կազմում գոլի հեղինակ էր դարձել ու հաշիվը բացել Յուսուֆ Օտուբանջոն: