«Տրաբզոնսպորը» մեկ տարով զրկվել է Չեմպիոնների լիգայի, կամ Եվրոպա լիգայի խաղարկություններին մասնակցելու հնարավորությունից։
ՈՒԵՖԱ-ի ակումբների ֆինանսական վերահսկողության պալատը պատժել է թուրքական ակումբին ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները չպահպանելու համար։
2016 թվականի մայիսին ՈՒԵՖԱ-ն և «Տրաբզոնսպորը» խաղաղ համաձայնություն էին կնքել, որով ակումբը պարտավորվում էր մի շարք պայմաններ կատարել։ Հակառակ դեպքում թիմին սպառնում էր հեռացում եվրագավաթներից մեկ տարով։
ՈՒԵՖԱ-ի և թուրքական ակումբի միջև ձեռքբերված պայմանները չեն պահպանվել։ Այսպիսով, առաջիկա երկու մրցաշրջաններից մեկում (2020/21 և 2021/22) «Տրաբզոնսպորը» զրկվելու է եվրագավաթներին մասնակցելու հնարավորությունից։
До приостановки нынешнего сезона из-за пандемии коронавируса «Трабзонспор», набрав 53 очка в 26 турах, лидировал в чемпионате Турции.